News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ես 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2005-ի դեկտեմբերը ծառայել եմ Պաշտպանության բանակում:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր դասալիք լինելու մասին տեղեկություններին:

«Այս լուրը բարբերաբար կեղծ լուրի միջոցով տարածվել է»,-ասաց նա:

Անդրադառնալով նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե ժամանակը ջնջում է փոքրերին եւ որ ինքը դասալիք է եւ իրավունք չունի վիրավորել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Աղվան Վարդանյանը այն դաշնակն է, որ հեղափոխությանը դեմ է քվեարկել, բնական է, որ պետք է այդպես ասի: Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ, որի մեջ ես ներդրում եմ ունեցել:

Դա իր անձնական կարծիքն է, որ հիմնված է կեղծ լուրի վրա: Այսինքն կեղծ լուր վերարտադրող քաղաքական գործիչ է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»,- ասաց նա:

Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- եզրափակել է Բալասանյանը:

Իր հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքել է Վիտալի Բալասանյանի այս հայտարարություններին՝ նշելով, որ նա իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ