News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիստոլի համալսարանի պատմաբան Մարիանա Էյլսը հայտնաբերել է միջնադարյան «Վեպ վարդի մասին» պոեմի նոր տարբերակը, հղում անելով LiveScience-ին, հաղորդում է «Моя планета»-ն։ Այդ պոեմը եղել է միջնադարյան իսկական բեսթսելեր, կուրտիզանական սիրո յուրահատուկ տեղեկատու, որն իր ազդեցությունն է թողել գրականության զարգացման վրա։ Նրա էրոտիկ տեքստերը ամաչեցրել են թարգմանիչներին մինչև XX դարը։ Պատմաբան Էլիսը 1900 թվականին հրաժարվել է թարգմանել որոշ հատվածներ՝ որոշելով «թողնել դրանք բնօրինակի մշուշում»։

Հայտնաբերված տարբերակում կան տեսարաններ, որոնք բացակայում են ժամանակակից թարգմանություններում։ Նրանցից մի քանիսում նկարագրվում է սեքս տաճարում։ Հավանաբար հենց այդ պատճառով դրանք չեն թարգմանվել։ Հատկանշական է, որ միջին դարերում (մինչև 1538 թվականը) պոեմը վերահրատարակվել է 21 անգամ։ Այնուհետև վերահրատարակվել է միայն 1735 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ