News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վեյփինգը ճգնաժամի եզրին է կանգնած, սիգարետ ծխելը տաբու է։ Ալտրիա ընկերությունն ունի լուծում․ IQOS՝ սարք, որ արտաքինից նման է էլեկտրոնային սիգարետի, որը տաքացնում է ծխախոտը այրելու փոխարեն։

Ինչպես հաղորդում է CNN Business-ը, Ֆիլիպ Մորրիս ընկերությունը IQOS-ն արդեն հաջողությամբ իրացնում է աշխարհի տարբեր երկրներում, իսկ Ալտրիա ընկերությունը հոկտեմբերի 4-ին կսկսի արտադրատեսակի վաճառքը ԱՄՆ տարածքում։  

Նիկոտինային նոր արտադրատեսակ ԱՄՆ շուկա ներմուծելու համար ավելի լավ ժամանակ, թերևս, չէր կարող լինել, քանի որ էլեկտրոնային սիգարետն ու վեյփը ուշադրության կենտրոնում են։

IQOS-ը ֆուտուրիստական տեսք ունեցող սարք է, որը նման է էլեկտրոնային սիգարետին: Բայց սա ամենևին էլ վեյփ չէ։ Այն տաքացնում է ծխախոտի գլանակները սիգարետի համեմատ շատ ավելի ցածր ջերմաստիճանում և, ինչպես նշում է արտադրողը, զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր արտազատելով «թույլ է տալիս զգալ «ծխախոտի լիարժեք և իրական համը»: Մի քանի օգտագործումից հետո սարքը պետք է լիցքավորել:

Սարքը պաշտոնապես առկա է աշխարհի 49 երկրում 2014 թվականից ի վեր։ Եվ այժմ, Ատլանտայի առևտրի կենտրոններից մեկում բացվում է ԱՄՆ-ի առաջին IQOS խանութ-սրահը։

Հաճախորդները կարող են ձեռք բերել սարքը միմիայն մասնագիտացված խանութից, ինչը թույլ կտա բացառել անչափահասներին արտադրանքը վաճառելու ռիսկը։ CNN Business-ին տված հարցազրույցում Ալտրիայի խոսնակը նշել է, որ ընկերությունը նախատեսում է «արագ ընդլայնել» խանութ-սրահների քանակը: Ատլանտայի փորձի հիման վրա արտադրանքը հասանելի կդառնա նաև ԱՄՆ այն նահանգներում։

IQOS խանութ-սրահի բացումը հաջորդում է ապրիլին ԱՄՆ Սննդամթերքի ու դեղղորայքի վարչության (FDA) կողմից սարքի վաճառքը ԱՄՆ տարածքում թույլատրելուն։ Գործակալությունը թույլ տվեց IQOS-ը վաճառքել ԱՄՆում, քանի որ սարքը «սիգարետի համեմատ արտազատում է վնասակար նյութերի ավելի քիչ կամ ցածր մակարդակ»։ Իհարկե, սարքը անվտանգ արտադրատեսակ չէ, հետևաբար կարգավորողները «շուկայավարման կոշտ սահմանափակումներ են կիրառել» արտադրանքի նկատմամբ, այդ թվում և գովազդի վերաբերյալ:

Ալտրիա և Ֆիլիպ Մորրիս ընկերությունների համար IQOS-ը կարող է շահութաբեր ապագա դառնալ, քանի որ երկու ընկերություններն էլ փորձում են մշակել ու չափահաս ծխողներին ներկայացնել առանց ծուխ այլընտրանք սիգարետին։

ԱՄՆ-ում JUUL էլեկտրոնային սիգարետի վաճառքի մեկնարկը, որը FDA-ի կողմից հաստատված չէր, մեղմ ասած խնդրահարույց էր։ Անցյալ ամիս JUUL-ի գործադիր տնօրենը հրաժարական տվեց: Վեյփինգի հետ կապված մահվան դեպքերը շարունակում են աճել, և կա անգամ սպառնալիք, որ կարգավորողները կարող են պատասխանատվության ենթարկել էլեկտրոնային սիգարետ արտադրող այս նկերությանը: Անցյալ տարվա դեկտեմբերին Ալտրիան ձեռք բերեց JUUL-ի 35% բաժնեմաս մոտ 13 միլիարդ դոլարով․ ներդրում, որը վերջինիս շուկայական արժեքը դարձրեց մոտ 37 միլիարդ դոլար:

Ի տարբերություն JUUL-ի և այլ վեյփերի, IQOS-ը տաքացնում է իրական ծխախոտ և չի պարունակում բուրավետիչներ, որոնք արգելված են FDA-ի կողմից՝ երիտասարդների համար գրավիչ լինելու պատճառով։

Ֆիլիպ Մորրիսը նշում է, որ աշխարհում կա IQOS-ի 11 միլիոնից ավելի օգտատեր, որոնցից 8-ը վերջնականապես հրաժարվել են սիգարետից։  Առանց ծուխ արտադրատեսակները ներկայումս ապահովում են ընկերության զուտ եկամուտի 14%-ը՝ սիգարետի վաճառքի անկմանը զուգահեռ։

Ընկերությունը հույս ունի, որ մինչև 2025 թվականը 40 միլիոն ծխող կհրաժարվի սիգարետից առանց ծուխ այլընտրանքի օգտին։

Տպել
Ամենաշատ