News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Կովկասի մուսուլմանների վարչությունում ընդունել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեին։ Այս մասին տեղեկացրել է Trend-ը՝ հղում կատարելով Կովկասի մուսուլմանների վարչությանը։

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում ԿՄՎ ղեկավարը վրացի դեսպանին տեղեկացրել է Աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ գագաթաժողովի մասին, որը տեղի է ունենալու Բաքվում նոյեմբերի 14-15-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Դավիթ Գարեջայի (Քեշիքչիդաղ) համալիրի հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում պատրիարքի վերջին նամակի հետ կապված, որը հասցեագրված է Ալլահշուքյուր Փաշազադեին։ ԿՄՎ ղեկավարն ասել է, որ հարցը կրում է միջպետական բնույթ, եւ հույս է հայտնել, որ «հարցը կլուծի միջկառավարական հանձնաժողովը Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակում, Ադրբեջանի եւ Վրաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության, եղբայրության, բարիդրացիության սկզբունքների հիման վրա»։

Դեսպան Պատարաձեն իր հերթին ասել է, որ հարցի լուծման համար աշխատում է միջկառավարական հանձնաժողով, արդեն կա առաջընթաց, հարցը կկարգավորվի փուլ առ փուլ, բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը Ալլահշուքյուր Փաշազադեին նամակ էր ուղարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ