News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն խոսել է Արցախի օդային տարածքը բացելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում։ Հիշեցնենք, որ Արցախի օդային տարածքը փակ է Ադրբեջանի՝ քաղաքացիական ինքնաթիռները խփելու սպառնալիքի պատճառով։

Նախկին պատգամավորն անդրադարձել է կրթության եւ ապակենտրոնացված համագործակցության ոլորտին։ «Նախորդ հռետորը խոսեց այն մասին, որ Տորոնտոյում բարձրացնում են Արցախի դրոշը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետուհին Արցախի դրոշը պարզել է քաղաքի մուտքի մոտ։ Ստորագրվել է համաձայնագիր  Արցախի եւ 600 հազար բնակչություն ունեցող Իզերիի միջեւ։ Առնովիլը նույնպես ճնշման չի ենթարկվում։ Այս քաղաքների եւ դեպարտամենտների ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները եւ կդիմեն ավելի բարձ ատյանների»,- հավաստիացրել է Ռոշբլուանը՝ խոսելով դատարանների վճիռների մասին, որոնք ադրբեջանական լոբբիի ճնշման տակ անօրինական են համարել համագործակցությունն Արցախի հետ։ Ֆրանսուա Ռոշբլուանը տեղեկացրեց նաեւ, որ Ստեփանակերտում կլինի ֆրանկոֆոնիայի կենտրոն, այն շահագործման կհանձնվի 2020 թվականի հունիսին։

«Կեցցեն Ֆրանսիան եւ Արցախի հետ բարեկամությունը»,- ամփոփեց Ռոշբլուանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ