News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ինքնորոշումը նպատակ չէ, այլ պարզապես միջոց է քաղաքացիների կյանքի որակը լավացնելու համար: Այդ մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում ընթացող Արցախի ընկերների ֆորումի ժամանակ հայտարարել է Ֆլանդրիայից (Բելգիա) սենատոր Մարկ Դեմեսմեկեն:

Նրա խոսքով՝ այդ սկզբունքն ակտիվորեն պաշտպանվում է ինչպես նրա ծննդավայր Ֆլանդրիայում, այնպես էլ աշխարհի բոլոր այլ երկրներում եւ պետություններում: «Ելնելով այդ սկզբունքից՝ իրենց հայրենի հողում ապրող քաղաքացիներն իրենք պետք է որոշեն իրենց քաղաքական ապագան, իրենց Սահմանադրության ձեւը, եւ դա համընդհանուր ընդունված սկզբունք է»,-ընդգծել է Դեմեսմեկեն՝ հավելելով, որ այդ սկզբունքը պետք է իրացվի քվեարկության միջոցով բացառապես խաղաղ ճանապարհով, ոչ թե իրավիճակի սրացման, ագրեսիայի եւ զինված հակամարտության միջոցով: Պատերազմը, ըստ նրա, չի նպաստի հակամարտության հանգուցալուծմանը, քանի որ հակամարտող կողմերի միջեւ միմյանց նկատմամբ ատելություն կզարգանա:

«Պատերազմի ժամանակ տուժում են մարդիկ, իսկ վերքերը մեծ դժվարությամբ են ամոքվում: Այդպիսի հանգամանքներում զինդադարը եւս բարդանում է, քանի որ դրա համար անհրաժեշտ է շատ ժամանակ, ջանք եւ խիզախություն»,-պարզաբանել է սենատորը՝ հավելելով, որ հակամարտությունների ցանկացած հանգուցալուծումը պետք է իրացվի ժողովրդավարության եւ քաղաքական երկխոսության սկզբունքների հիման վրա: Դեմեսմեկեն նաեւ խոստացել է, որ երկխոսությունն իրացնելու համար կարեւոր է հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը, որպեսզի Ղարաբաղի ձայնը լսելի դառնա տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում, եւ խաղաղ հանգուցալուծման կոչ անի հակամարտող կողմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ