News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Նյու Յորքում  վարսավիրանոց իր այցի մասին:

«Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը:

Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի եւ ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի։

Նրա որդին՝ Միկան, հարդարեց մազերս, Բիանկա անունով մի աղջիկ մեյքափ արեց։ Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. “Make her beautiful, she is the First Lady of my country” համոզում էր նա։

Ուղղակի ցնցող է, երբ աշխարհի մյուս ծայրում հանդիպում ես այսպիսի հայի, կարեւոր չէ՝ ինչ կլինի. միեւնույնն է՝ դու քեզ վստահ ես զգում!!!

Լուսանկարներում կարող եք գտնել պարոն Վարդանին, նրա որդուն եւ Բիանկային»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր «Հրապարակ». թերթը գրոել էր, որ առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրաից գոհ չեն եղել:

Տպել
Ամենաշատ