News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահներին՝ փորձելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գտնել: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 65-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա պատասխանել է հայ պատվիրակ Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն նպաստում ԼՂ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորմանը: «Առաջին հերթին, ես ՄԱԿ-ում մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ ՀՀ վարչապետի հետ: Դա շատ լավ հանդիպում էր, մենք հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը չլուծված հակամարտություն է, եւ որ ՆԱՏՕ-ն մտահոգված է, քանի որ չի կարողացել այդ հակամարտության քաղաքական եւ վերջնական լուծում գտնել:

«Հասկանալի է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն անմիջական դեր չունի, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահների աշխատանքին՝ փորձելով քաղաքական լուծում գտնել»,- հայտարարել է նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ