News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների եւ քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը եւ շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման եւ ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության եւ հարգանքի խորը զգացումները»:

Կողմերը գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության եւ ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության եւ մարդկանց միջեւ շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց նաեւ խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը եւ այդ ձեւաչափում համատեղ ջանքերի գործադրումը։

Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը եւ վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ