News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով հրամանագիր կստորագրի թուրքական պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու, թուրքական պողպատի վրա տուրքերը մինչեւ 50 տոկոս ավելացնելու մասին, ինչպես նաեւ անհապաղ կդադարեցնի առեւտրային բանակցությունները Թուրքիայի հետ։

«Այս հրամանագիրը Միացյալ Նահանգներին թույլ կտա հզոր լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց հանդեպ, ովքեր մասնակից են մարդու իրավունքների լուրջ խախտումներին, կրակի դադարեցման խոչընդոտմանը, տեղահանված մարդկանց վերադարձը խանգարելուն, փախստականների բռնի վտարմանը կամ աշխարհին, Սիրիայում անվտանգությանը կամ կայունությանը սպառնալուն»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։ Հրամանագիրը կունենա էական հետեւանքներ, ներառյալ ֆինանսական պատժամիջոցները, սեփականության արգելափակումը եւ Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը։

«Իմ պաշտոնավարման սկզբից Թրամփի վարչակազմը անընդհատ աշխատել է Միացյալ Նահանգների եւ նրա քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Թուրքիան չպետք է սպառնալիքի տակ դնի այդ ձեռքբերումները։ Թուրքիան նաեւ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի քաղաքական անձանց, մանավանդ խոցելի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Սիրիայի հյուսիս-արեւելքում։․․․

Քաղաքացիական անձանց վրա հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումը եւ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների վրա հարձակումներն անթույլատրելի են։ Բացի այդ, փախստականների վերադարձը պետք է իրականացվի անվտանգ, ինքնակամ եւ արժանապատիվ կերպով։ Ռազմական հարձակումը սպառնում է խաղաղ բնակչությանը եւ խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում։ Թուրքիայի գործողությունները արագացնում են հումանիտար ճգնաժամը եւ պայմաններ են ստեղծում ռազմական հնարավոր հանցագործությունների համար։ Ցավոք, Թուրքիան, երեւում է, չի մեղմացնում իր ներխուժման հումանիտար հետեւանքները։․․․

Միացյալ Նահանգները ակտիվորեն կօգտագործեն տնտեսական պատժամիջոցները նրանց դեմ, ովքեր հնարավոր են համարում, նպաստում են եւ ֆինանսավորում են Սիրիայում այդ նողկալի գործողությունները։ Ես լիովին պատրաստ եմ արագ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրք առաջնորդները շարունակեն գնալ այդ վտանգավոր եւ ավերիչ ճանապարհով»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ