News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի Բուքերյան մրցանակակիրներ են դարձել կանադուհի եւ բրիտանուհի գրողներ Մարգարեթ Էթվուդը եւ Բեռնարդին Էվարիստոն, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Էթվուդը մրցանակն ստացել է «Պատգամներ» վեպի համար, որը «Սպասուհու պատմվածքի» սիքվելն է, որի հիման վրա նկարահանվել է համանուն սերիալը։ Էվարիստոն մրցանակին արժանացել է «Աղջիկը, կինը, մնացած ամեն ինչը» վեպի համար, որը պատմում է 12 սեւամորթ բրիտանուհիների կյանքի մասին։

Մինչ այդ Բուքերի մրցանակ միանգամից երկու հեղինակներ ստացել էին միայն երկու անգամ, բայց 1993 թվականին կազմակերպիչները նշել են, որ ըստ կանոնների՝ «մրցանակը չի կարող կիսվել կամ չհանձնվել»։

«Տառապալից հինգ ժամ 2019 թվականի Բուքերի մրցանակի դատավորները քննարկում էին  շորթ-լիստի սիրելի գրքերը եւ անհնար համարեցին ընտրել մեկ հաղթողի։ Նրանք չէին ցանկանում այլեւս բացառել (մրցանակի հավակնորդներին), եւ վերջապես ընտրեցին երկուսին ու հարցրին՝ կարո՞ղ են կիսել մրցանակը նրանց միջեւ։ Պատասխանն ստանալով, թե դա ակնհայտորեն հակասում է կանոններին, դատավորները լրացուցիչ քննարկում անցկացրին եւ որոշեցին անտեսել նրանց (կանոնները)»,- ասել է Բուքերի մրցանակի գրական տնօրեն Գաբի Վուդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ