News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոմանց մոտ տպավորություն է, որ Վիտալի Բալասանյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր քայլ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը

Նա նշեց, որ ինքը բոլորի հետ հանդիպում է. «Մենք ճանապարհ ենք անցել, ես բոլորի հետ էլ հանդիպում եմ: Երբ Սերժ Սարգսյանը գալիս է Արցախ, այցելում է մորը, կարող է մեր հանդիպումը լինի 1-2 անգամ:

Երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ասել է՝ ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Երբեւէ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ինձ ուղղորդել: Հիմա էլ Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում, երեկ երեկոյան միասին ընթրել ենք: Քաղաքական որեւէ հարց չենք քննարկում, հավատացեք»,-ասաց Բալասանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ