News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝հոկտեմբերի 15-ին, ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Մալիշկա գյուղի նոր՝ հիմնանորոգված ու ասֆալտապատված ճանապարհի հարևանությամբ ոռոգման ջրի համար նախատեսված ջրավազանի մեջ քարայծ կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները, «Հայանտառի» և բնապահպանության Վայոց Ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ջրավազանից դուրս են բերել Բեզոարյան այծին։

Բեզոարյան այծը տեղափոխվել է Նորավանք եկեղեցական համալիրի հարակից «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի կողմից հսկվող տարածք։

Տպել
Ամենաշատ