News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Կոնգրեսների մեծ պալատում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Շաքե Իսայանի հանդիպումը Սերբիայի իշխող Առաջադիմական կուսակցության փոխնախագահ Մարկո Ջուրիչի հետ:

Մարկո Ջուրիչը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի անունից ջերմ ողջույններ հղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ Բելգրադում գտնվող հայկական պատվիրակության անդամներին, հույս հայտնեց, որ միջկուսակցական հարաբերությունները կդրվեն բարձր մակարդակի վրա:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ՝ Սերբիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջկուսակցական հարաբերությունների ընդլայնման առումով:

Հոկտեմբերի 25-ին Սերբիան կնքելու է ազատ առեւտրի համաձայնագիր ԵՏՄ-ի հետ, իսկ Հայաստանը նախագահող երկիր է: Անմիջապես այդ համաձայնագրի կնքումից հետո տեղի կունենա դրա վավերացման գործընթացը պառլամենտներում:

Սերբիան ունի ազատ առեւտրի համաձայնագրեր Եվրամիության, Չինաստանի, Միացյալ նահանգների հետ: Այստեղ ներդրումների ծավալը միայն վերջին մեկ տարում կազմել է 3,5 մլրդ դոլար:

Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանը ներկայացրեցին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ հնարավորությունները այստեղ ներդրումներ իրականացնելու առումով: Հանդիպումն անցավ բավական բարձր մակարդակով, եւ  պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ սերբ գործընկերները մոտակայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու համար իրավիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ