News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ինքը կորոշի՝ արդյոք արժի նոյեմբերին այցով ԱՄՆ մեկնել՝ Թուրքիայում այս շաբաթ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը։

Խորհրդարանում ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Էրդողանը նշել է, որ ինքը կվերանայի այցը, քանի որ «վեճերը, բանավեճերը, խոսակցությունները, որոնք կան Կոնգրեսում իմ անձի, իմ ընտանիքի եւ իմ ընկերների շուրջ, շատ անհարգալից են» թուրքական կառավարության հանդեպ։

Էրդողանը եւ Թրամփը նոյեմբերի 13-ին պետք է հանդիպեն Վաշինգտոնում։ Ակնկալվում է, որ փոխնախագահ Մայք Փենսը կհանդիպի Էրդողանի հետ Անկարայում, որպեսզի քննարկի Թուրքիայի ներխուժումը հյուսիսային Սիրիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ