News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից։

Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ուսումնասիրությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը և ձևաչափին, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոններին

Հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։ Ըստ բանախոսի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնսորցիումը որոշել էր հետազոտություն իրականացանել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ: Մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետագայում գաղափար է ծագել համեմատական վերլուծություն կատարել` հասկանալու եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը։

Միքայել Ավետիսյանը նշել է, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության հիման վրա, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։ Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակի հաշվառմամբ՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք՝ բարձր, միջին և ցածր արդյունքներ գրանցած խմբերի։

Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Երևանի արդյունքները բոլոր 14 ցուցանիներով: Երևանը հայտնվել է վերջին հորիզոնականում: Բանախոսը պարզաբանել է, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում` հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա: Մինչդեռ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։

Հին ժողովրդավարություն հանդիսացող երկրի մայրաքաղաք Ստոկհոլմը ևս հայտնվել է ցածր միավորներ ունեցողների շարքում: Արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են եղել: Բանախոսը սա բացատրել է նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի հաշվառմամբ:

Տպել
Ամենաշատ