News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն  Միրզոյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 17–ին շարունակվեց ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախական դատական նիստը։

Այսօրվա նիստում գործում որպես երրորդ կողմ ներգրավված «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը դատարանին միջնորդեց գործի վարույթը կասեցնել, մինչ Ամուլսարի հանքի շահագործման գործով ՔԿ–ում քննվող գործով որոշում կայացնելը։ Ըստ Բադալյանի՝ վարչական դատարան ներկայացված հայցի հիմքերի մի մասը հիմնված է «Ամուլսարի գործի» շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացության վրա, որը դեռևս պետք է գնահատական ստանա նշված քրեական գործի շրջանակներում՝ քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համադրության արդյունքում: Ըստ նրա՝ հայցը քննող վարչական դատարանը չի տիրապետում քրեական գործի ամբողջ նյութերին, և նման պայմաններում վարչական գործի վարույթը ենթակա է կասեցման: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:

Նշենք, որ 2019թ. փետրվարին նման միջնորդությամբ էր հանդես եկել պատասխանող կողմը՝ Բնապահպանության նախարարությունը, որը ևս դատարանը մերժել էր։

Այսպիսով գործի նախնական քննությունը ավարտվեց։ Հոկտեմբերի 24–ին դատարանը կանցնի գործով դատաքննության։

Հիշեցնենք, որ  Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել  ՀՀ ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ