News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական միության իրենց գործընկերներին կոչ է արել միավորվել եւ դատապարտել Թուրքիայի ներխուժումը հյուսիսային Սիրիա՝ նախազգուշացնելով, որ այդ ներխուժումը կարող է վերակենդանացնել «Իսլամական պետությանը», հայտնում է AP-ը։

Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթաժողովում՝ Մակրոնը լրագրողներին հայտնել է, թե ուզում է, որ «մենք կրկին հանդես գանք միասնական, հստակ եւ վճռական ճակատով, որպեսզի դատապարտենք այդ հարձակումը»։ Նա ԵՄ երկրներին կոչ է արել պայմանավորվել եւ «բոլորը միասին դադարեցնել թուրքերին զենքի մատակարարումը»։

Մակրոնի խոսքերով, ԵՄ-ն պետք է աշխատի իր հիմնական միջազգային գործընկերների հետ, «որպեսզի վերջ դնի այդ հարձակմանը, որն այսօր ստեղծում է իսկական հումանիտար դրամա եւ ԻՊ-ի վերակենդանացման վտանգ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել