News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարեւոր չէ՝ ինչ ոլորտում ես աշխատում կամ ինչ ով ես զբաղվում, բոլոր դեպքերում կարելի է օգնել մարդկանց: Այս մասին հոկտեմբերի 18-ին Դիլիջանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովին հայտարարեց ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

Նա գոհունակություն հայտնեց Դիլիջանում դպրոցի 5-ամյակի տոնակատարություններին մասնակցելու կապակցությամբ: Դպրոցը, նրա խոսքով, նախ միայն գաղափար եւ պարտավորություն էր, ապա դարձավ հիանալի հարթակ ամբողջ աշխարհից երիտասարդների փոխգործակցության համար: Նուբար Աֆեյանը նշեց, որ Լիբանանում ստացած կրթությունն իրեն հնարավորություն է տվել զբաղվել մարդասիրական գործունեությամբ:

«Ապրելով Լիբանանում՝ ես համոզված էի, որ աշխարհի տարբեր վայրերում հայերի հետ անարդարացիորեն են վարվում, սակայն, տեղափոխվելով Կանադա, հասկացա, որ անարդարացիորեն են վարվում նաեւ այլ մարդկանց հետ»,- հավելեց նա:

Աֆեյանն ընդգծեց, որ արտագաղթը փոփոխություն է, որը մարդու մեջ զարգացնում է դժվարություններին եւ փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը: «Իմ սերնդի համեմատությամբ ավելի խելացի այսօրվա երիտասարդությանը կոչ եմ անում զբաղվել նրանով, ինչը դժվար է տրվում եւ հաղթահարել դժվարությունները: Նույնը վերաբերում է կրթությանը: Կարեւոր է ընդգրկել լայն շրջանակ եւ կրթությունն ուժի վերածել»,- եզրափակեց նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ