News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Որեւէ անձի նկատմամբ հայոհանքը, որ գրվում է, հրապարակվում է եւ տարածվում է, դա պետք է ընկալել Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշել է իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Մենք չե՞նք կարող հայհոյանքի դեմն առնել: Եթե մենք մեզ ընկալում ենք որպես կիրթ հասարակություն, ես կարծում եմ՝ այսօրվանից ամեն մեկն իր ուժի չափ պետք է խոսի դրա մասին եւ վերջ դնենք այն երեւույթին, որն ամբողջովին աղաղաղում է հայ հասարակության պատկերը: Այս առումով ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով, որ իրենք ժամ առաջ հրապարակայնորեն կոչ անեն վերջ դնել այդ երեւույթին:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ես հորդորում եմ չսպասել մինչեւ դա կանի առաջնորդը»,-ասաց Ալավերդյանը:

Անդրադառնալով դատարանները շրջափակելուն, նա նշեց. «Դիցուք ներպետական օրենքները լավը չեն, Սահմանադրությունը լավը չի, միջազգային իրավունքի որեւէ նորմեր պե՞տք է պահպանվեն, թե իրավունք ունենք նաեւ դրանց ոտնահարմանը գնալ: Խոսքը փարիզյան սկզբունքների մասին է, որոնք վերաբերում են դատավորներին, դատարաններին: Եթե մեզ համար դրանք ընդունելի չեն, պետք է դուրս գալ Եվրոպայի խորհրդից»,-ասաց նա:

«Մենք նախկինում գործ ունեինք մի իշխանության հետ, որն անընդհատ մերժում էր, ասում էր՝ տենց բան չկա, իսկ հիմա տեսնում ենք, որ դա արվում է հաճույքով, ցուցադրական, ի դաստիարակում հասարակությանը: Դա արվում է հայտնի մանիպուլյատիղ եղանակներով, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա: Ուզում են հանրության գիտակցությանը բերել նրան, որ այս ամենը կարող է տեղի ունենալ, որովհետեւ հեղափոխական անհրաժեշտություն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ