News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Լազարյան ակումբի» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի խեղաթյուրման մասին»։

Ներկայացնում ենք  հայտարարության տեքստն առանց կրճատումների.

«Լազարյան ակումբի» խորհուրդն իր պարտքն է համարում արձագանքելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ առանձին քաղաքացիների սադրիչ արշավին, որը սանձազերծվել է մի շարք ԶԼՄ-ներում մեր գործընկեր՝ «Լազարյան ակումբի» ստեղծման կազմկոմիտեի նախագահ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի ելույթի հետ կապված՝ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում։

Մենք չենք պատրաստվում դատարկ բանավեճի մեջ մտնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների խզումն է։ Ագրեսիվ եւ անթույլատրելի անտաշ հռետորաբանությունը, սպառնալիքները եւ ահարկումները Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կ.Ֆ. Զատուլինի հասցեին, որն օգտագործում են ադրբեջանական լրատվամիջոցներում, վկայում են  այդ պատվիրված հոդվածների հեղինակների կուլտուրայի մակարդակի մասին։ Թողարկված նյութերի ոճաբանությունը, որոնցում բացահայտ ստում են եւ խեղաթյուրում Զատուլինի խոսքերը, ոչ մի քննադատության չի դիմանում։

Հիստերիան ցայտուն վկայում է ընդդիմախոսների փաստարկների բացակայության մասին, որոնք չեն ցանկանում խաղաղություն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Ոչ մի փաստ, ոչ մի ճշմարտացի խոսք, ահա թե ինչն է բնութագրում բոլոր նյութերը, որոնք ասես մեկ հրամանով թողարկվել են մի շարք ԶԼՄ-ներում Արցախ Զատուլինի այցից անմիջապես հետո։ Այս ֆոնին  օրինաչափ հարց է առաջանում. ինչո՞ւ նման արձագանք ադրբեջանական կողմում չի առաջացրել Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԱՄՆ ներկայացուցիչների այցը։ Պատասխանն ակներեւ է. ակնբախ են երկակի չափորոշիչների քաղաքականությունը եւ շողոքորթություններն արեւմտյան գործընկերների առջեւ։

Բոլոր նրանք, ովքեր կծանոթանան Կոնստանտին Ֆյոդորովիչի ելույթի սղագրությանը, որը մենք տեղադրել ենք մեր կայքում http://lazarevsky.club, կարող են անաչառ գնահատել, որ նրա խոսքերը խղճի ու արդարության մասին, առանց որոնց անհնար է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի լուծումը, համընդհանուր ընդունված սկզբունքներ են։ Որոնց թվում է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այն նույն իրավունքը, որը ոչ ոք չի կարող խլել Արցախի ժողովրդից։

Ռուսաստանը միշտ  հանդես է եկել ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, մանավանդ այնպիսի բարդ հակամարտությունում, ինչպիսին ղարաբաղյանն է։ Միեւնույն ժամանակ, պատգամավոր Զատուլինը, արտահայտելով սեփական կարծիքը, երբեք իրեն չի վերապահել այս թեմայի վերաբերյալ ամբողջ Ռուսաստանի անունից խոսելու իրավունքը, ինչպես դա համատարած անում են ոչ միայն ընդդիմախոսները Ռուսաստանում, այլեւ, ինչը զարմանալի չէ, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչները։ Զատուլինը միշտ  հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ լուծման օգտին։

Արժե հիշատակել Զատուլինի խաղաղարար գործունեությանը Պետդումայի որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմնակալ արձագանքը: Պատգամավորի այս գործընկերները առանց որեւիցե հիմնավորման ձգտում են մերժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով ելույթ ունենալու նրա իրավունքը՝ պնդելով, որ նրա դիրքորոշմանը Պետական դուման համաձայն չէ եւ նույնիսկ ընդհանրապես ռուսական պետությունը: Ի՞նչ նպատակով: Նրանց ձեռնտու չէ՞ Զատուլինի խաղաղության կամ «ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման» կոչը, ինչի մասին Զատուլինը խոսել է Ստեփանակերտում: Նրանք որտե՞ղ են գտել դրա ժխտումը Ռուսաստանի՝ որպես միջնորդի դիքորոշման մեջ: Եվ ե՞րբ ու ո՞վ է Պետական դումայում քվեարկել ղարաբաղյան կարգավորման այս կամ այն տարբերակի օգտին:

Քաղաքականացված լրատվամիջոցներում Զատուլինի վրա զայրացած հարձակումների ալիքը խոսում է այն մասին, որ «Լազարյան ակումբի» անդամների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար արդարացի նախադրյալներ ձեւավորելու ուղղությամբ աննկատ չեն մնացել: Ոչ անտարբեր մարդկանց կողմից ստեղծված ակումբը իր նպատակները չի փոխի: Մենք նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում սեպ խրելու մտադրություն չունենք: Մեր ընդհանուր խնդիրն է լայն հանրության բանավեճերի միջոցով ձգձգված եւ ցավագին ճգնաժամից ելքի համատեղ ճանապարհներ գտնելը, որպեսզի Կովկասի ժողովուրդները երկար տարիներ խաղաղություն, կայունություն ձեռք բերեն եւ ապագային վստահաբար նայեն: Պահպանում ենք հույսը, որ մեր բարի մտքերը եւ գործերը արժանի ընկալում եւ աջակցություն կունենան Հայաստանում եւ Ադրբեջանում սթափ դատող մարդկանց շրջանում:

Մեդիա տարածքում ռուսաստանցի քաղաքական գործիչ, պատգամավոր եւ մեր գործընկեր Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի դեմ մերկապարանոց արշավն ապացուցում է իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցների օբյեկտիվության խնդիրների հրատապությունը: «Ռուս-հայկական երկխոսությունը 2 երկրների արդիական սոցիալական, քաղաքական գործընթացում: Ռուսաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցներ. անկեղծ զրույց» թեման առանցքային կլինի «Լազարյան ակումբի» երրորդ նիստում, որը տեղի կունենա Երեւանում 2019 թվականի դեկտեմբերի առաջին կեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված դեպքը թերության արդյունք է. փորձագետ
Այն փաստը, որ շարքային ադրբեջանցի ակտիվիստը կարող էր այդքան մոտենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի վատ, եթե նա գործակալ է, խոսում է անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքի թերության մասին...
Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ լուծում գտնելու համար
Պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծումներ գտնելու եւ առաջ ընթանալու համար…
Սահմանին ակտիվության սեզոնն ավարտին է մոտենում. փորձագետ
Պահպանվող ոչ մեծ լարվածությունը կապված է այն հանգամանքի հետ, որ եթե անգամ հայկական կողմը հակազդելու հնարավորություն ունի, իրեն դա թույլ չի տալիս…
«Արցախի հարցը դե ֆակտո լուծված է». Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ՍԾՏՀ-ում՝ ադրբեջանցի պատվիրակին
Սույն թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ՍԾՏՀ խորհրդարանական…
Նիկոլ Փաշինյանին հարց տվող ադրբեջանցի «բլոգերը» ուժային ծառայության աշխատակից է (ֆոտո)
Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր․․․
Հայ լրագրողների ուղեւորությունը Բաքու պատված է գաղտնիության շղարշով. «Նովոյե վրեմյա»
Օրերս Բաքու էին մեկնել հայկական ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ, եւ շուտով Երեւան կժամանեն նրանց ադրբեջանցի գործընկերները...
Ամենաշատ