News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Կուսակցությունների մասին» օրենքում ներառականությունն ապահովելու համար շատ կարեւոր է կանանց, ազգային փոքրամասնությունների եւ հաշմանդամների ներգրավվածությունը: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

Չնայած դրան, նա նշեց, որ պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ կուսակցությունները ձեւավորվում են ոչ թե կոնկրետ անձի, այլ գաղափարների եւ գաղափարախոսությունների շուրջ: Հատուկ ուշադրություն հատկացնելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդրին, Կյուրեղյանն ասաց, որ ոչ ոք չի խոսում կուսակցությունների մարզային կառույցների ղեկավար կազմում կանանց պարտադիր ներգրավման մասին:  «Կանանց մասնակցությունը պետք է ապահովվի համամասնական հիմքով»,- ընդգծեց ՀՅԴ անդամը: Այդ խնդիրը, նրա կարծիքով, պետք է լուծվի խթանման համակարգի ներդրման կամ, հակառակը, պատժամիջոցների միջոցով:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ