News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Անկախի» խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, «ԱԺՄ» նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա ընտանիքի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողությունները:

– Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ես մամուլի միջոցով հայտարարել էի. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական ևկործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»: Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին: Եկեք հիշենք, թե նախորդ տասնամյակներում որն էր մեր դժգոհությունը Սահմանադրական դատարանից. դժգոհությունն այն էր, որ ՍԴ-ն կախման մեջ էր գործող իշխանությունից և ընտրությունների ժամանակ վավերացնում էր իշխանության վերարտադրությունը:

Հիմա ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է տարանջատված, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով: Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք փոխել դա և նորից բերել նախո՞րդ վիճակը: Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը:

– Սակայն որոշ շրջանակների կողմից հնչում է այն միտքը, որ Սահմանադրական դատարանը ոչ թե անկախ է, այլ դեռևս կախված է նախորդ իշխանություններից և սպասարկում է նրանց շահերը:

– Այս միտքն ուղղակի ծիծաղել է, որովհետև չի կարող իշխանություն ունեցող որևէ մարմին ենթարկվել ինչ-որ մարդկանց, որոնք արդեն որևէ ազդեցություն չունեն, և որոնցից որևէ կախում գոյություն չունի:

Տպել
Ամենաշատ