News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում տարածաշրջանի անկախության աջակիցների բողոքի տարբեր ակցիաների ժամանակ առնվազն 89 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais-ին: Ըստ տեղեկությունների՝ տուժածների մեծ մասը՝ 60 մարդ, վնասվածքներ է ստացել Բարսելոնայում: Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:

BBC-ի տեղեկություններով՝ Կատալոնիայում բողոքի ակցիաների 5-րդ օրը անկարգություններ են սկսվել, Բարսելոնայում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: 

Մարդիկ բողոքում են Իսպանիայի Գերագույն դատարանի որոշման դեմ, որը Կատալոնիայի անկախության համար շարժման 9 առաջնորդի ազատազրկման է դատապարտել:

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Ցուցարարներն արգելափակել են մոտ 20 հիմնական տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաեւ դեպի հարեւան Ֆրանսիա տանող АР-7 մայրուղին: 

Օրվա ընթացքում ցույցերը խաղաղ բնույթ են կրել, սակայն երեկոյան իրավիճակը սրվել է: Դիմակներով ցուցարարները, հիմնականում երիտասարդությունը, բախումներ են սկսել ոստիկանների հետ՝ նրանց ուղղությամբ քարեր, ձվեր եւ շշեր նետելով:

Զանգվածային ցույցերի պատճառով հետաձգվել է «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային հանդիպումը, քանի որ իշխանությունները մտավախություն ունեն, որ ստադիոնում անկարգություններ կհրահրվեն: 

Իսպանիայի ՆԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կատալոնիայում ցույցերի ժամանակ բռնություն կիրառած ցուցարարներին մինչեւ 6 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան Բարսելոնայում ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ մոտ 400 լավ կազմակերպված ցուցարարների միջեւ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ