News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մրցանակի մեջ ամենակարեւորը ցեղասպանության ճանաչումն է։ Այս մասին Երեւանում տված մամուլի ասուլիսում հայտարարեց 2019թ․ «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթող Միրզա Դինային։

Դինային, ով Luftbrücke Irak կազմակերպության հիմնադիրն ու տնօրենն է, ընդգծեց, որ սա առաջին անգամ է, երբ եզդիների ցեղասպանությունը ճանաչվում է, եւ ինքն, իրոք, երջանիկ է, որ դա արվել է հայերի կողմից՝ նրանց թոռների կողմից, ովքեր վերապրել են ցեղասպանությունը։

«Ես կուզեի շնորհակալություն հայտնել սուրբ Արարատի հողին, սուրբ Գառնիի տաճարի հողին, համակեցության եւ խաղաղության երկրին»,- ասաց նա։

Նրա խոսքերով, այս մրցանակը շնորհելու օգնությամբ հայերը դարձել են մեծագույն ազգ, քանի որ համերաշխություն են հայտնում ցեղասպանության զոհերին։

Խոսելով իր մարդասիրական ջանքերի մասին՝ Միրզա Դինային նշեց, որ դառնալով մարդասեր ընտանիքի անդամ, հնարավոր չէ կանգ առնել եւ դադարել դրանով զբաղվել։ «Այս հարթակը կարող է լինել ամենակարեւոր հարթակներից մեկը՝ խաղաղության եւ մարդկության հաստատման համար, եւ ես հպարտ եմ, որ ձեր ընտանիքի անդամն եմ հանդիսանում»,- հավելեց նա։

Դինային նշեց երեք կազմակերպություններ, որոնց ինքը աջակցություն կցուցաբերի մրցանակը ստանալուց հետո։ Դրանք են՝ Air Bridge Iraq-ը, SEED Foundation-ը եւ Shai Fund-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ