News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

General Motors կոնցեռնը պատրաստվում է կրկին կյանք տալ Hummer մակնիշին եւ ստեղծել էլեկտրական ամենագնացների ու պիկապների նոր ընտանիք, գրում է Մոտոր-ը:

Ընկերությունը պատրաստվում է երեք միլիարդ դոլար ներդնել Դետրոյտում նոր գործարան կառուցելու համար, որտեղ կարտադրվեն նոր պրեմիալ ամենագնացներ ու պիկապներ էլեկտրական ուժային սարքավորումներով: Վերլուծաբանների կարծիքով՝ դա թույլ կտա ամերիկյան կոնցեռնին տեղ գտնել ցածր մրցակցությամբ ավտոմոբիլային շուկայի բարձր եկամտաբերություն ունեցող սեգմենտներում, որոնցում GM-ն ունի եկամուտ ստանալու առավել մեծ հնարավորություն: BT1 կոդային անվանման ներքո ծրագիրը ենթադրում է GMC մակնիշի էլեկտրական պիկապի ստեղծում 2022 թվականին եւ Cadillac էլեկտրական ամենագնացի թողարկում 2023 թվականին:

Սակայն, աղբյուրները հաղորդում են, որ էլեկտրական ուժային սարքավորումներով այդ երկու ավատոմեքենաները կարող են շուկայում հայտնվել լեգենդար Hummer մակնիշի ներքո, որը 2010 թվականին վերացել էր պահանջարկի կտրուկ անկման եւ General Motors-ի ծանր ֆինանսական դրության հետեւանքով: Ապրանքանիշը նորից թողարկելու մասին վերջնական որոշումը դեռեւս չի ընդունվել, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականությունը շատ մեծ է: Այդ դեպքում պիկապը կվաճառվի շուրջ 90 000 դոլարով, իսկ ամենագնացի արժեքը կգերազանցի 100 000 դոլարը: Նոր էլեկտրական պլատֆորմը կտարբերվի ճկունությամբ եւ թույլ կտա տարբեր էլեկտրաքարեր մշակել դրա հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ