News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սերժանտն այսօր մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստին մանրամասներ է ներկայացրել Լելե Թեփեի բարձունքը հակառակորդի կողմից գրավման մասին: Այս մասին լրագրողներին հայտնեց Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ իրենց համար կարեւոր է ինչպես առաջին հարվածն իր վրա վերցրած զինվորի տեղեկություններն, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացրած տեղեկատվությունը:

Քոչարյանն ասաց, որ չի շտապի հայտարարություն անել, թե ինչպես է գրավվել բարձունքը, ամեն ինչ իր ժամանակին հանձնաժողովը կներկայացնի թե լրագրողներին, թե հանրությանը:

Հարցին, թե ձերբակալություններ կամ պաշտոնանկություններ կլինեն հանձնաժողովի աշխատանքների ավարտին, Քոչարյանն ասաց, որ չի կարող ասել, ամեն ինչ կերեւա աշխատանքների արդյունքներից:

Նա հավելեց, որ հանձնաժողովի վերլուծական աշխատանքներին նաեւ խորհրդատվական ծառայություն են մատուցելու ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, մի շարք գեներալներ:

«Խորհրդատվական ծառայություններ կմատուցեն այլ զինվորականներ եւս, գերենալներ, որոնք իմ կարծիքով շատ արժեքավոր գեներալներ են, դրանք մեր բանակի եւ զինված ուժերի ակունքներում կանգնած  գեներալներ են: Ես տվել եմ մի քանիսի անունը, կարող եմ կրկնել, քանի որ կարեւոր է մենք լսենք հրետանու լուրջ մասնագետի, ինչպիսին Հայրապետյանն է, շատ կարեւոր է, որ հետախուզության հետ կապված լուրջ մասնագետ մեզ աջակցի, եւ կա այդ մարդը, ես պարզապես անունը չեմ տալիս, որպեսզի չխանգարեն այդ մարդու ինտելեկտուալ մեզ աջակցմանը, կան նաեւ հակաօդային եւ ռազմաօդային ուժերի մասնագետներ»,-ասաց նա:

Տպել