News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Twitter ընկերությունը, որն ունի միկրոբլոգների համանուն սերվիս, հայտարարել է, որ աշխատում է նոր քաղաքականության վրա՝ ուղղված կեղծ լուրերի տարածմանը դիմակայելուն, որոնց նպատակը հասարակության մանիպուլացումն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միշտ թարմացնում ենք մեր կանոնները՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է փոխվում (օգտատերերի) վարքագիծը օնլայն աշխարհում,- ասվում է երկուշաբթի ընկերության սեփական ցանցում հրապարակված հաղորդման մեջ։- Մենք աշխատում ենք Twitter-ում ԶԼՄ-ներին դիմակայելու նոր քաղաքականության վրա, որոնց նպատակն է նորությունների կեղծումն ու մանիպուլացումը»։

Ընկերությունում նաեւ ասել են, որ պատրաստվում են պայքարել զանգվածային լրատվամիջոցների դեմ, որոնք հրապարակում են «լուրջ անհանգստություն առաջացնող կամ (հաղորդման) նախնական իմաստն ու նպատակն աղավաղող նյութեր, որոնք իրականում չեն եղել»։ Twitter-ում նշել են, որ հատուկ ուշադրություն կհատկացվի այն տեղեկություններին, որոնք «կարող են սպառնալ մարդկանց անվտանգությանը, ինչպես նաեւ հանգեցնել ֆիզիկական վնասի պատճառման»։

Ընկերությունում նշել են, որ նոր քաղաքականությանն ուղղված աշխատանքը կկատարվի մի քանի շաբաթվա ընթացքում, եւ միկրոբլոգների սերվիսի ցանկացած օգտատեր կկարողանա մասնակցել դրան։

Twitter-ը սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին կարճ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել նկարներ եւ տեսահոլովակներ։ Նրա ստեղծողներն են ամերիկյան Odeo ընկերության աշխատակիցներ Ջեկ Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը եւ Բիզ Սթոունը։ Այսօրվա դրությամբ սերվիսից օգտվում է ավելի քան 300 մլն մարդ, ամեն օր հրապարակվում է մոտ 500 մլն թվիթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ