News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։  Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին։

Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։

«Պատճառները մի քանիսն են. տեղի ունեցավ հարձակում մամուլի վրա և ոստիկանությունը որևէ ձևով դրան չարձագանքեց»,–հայտարարեց նա և մի տուփ ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին։

Խաչրատրյանը հայտարարեց, որ այսօր մեծ թվով ոստիկաններ դուրս են գալիս համակարգից.

«Եթե ոստիկանության վարկանիշը բարձր լիներ, մեծ թվով ոստիկաններ դուրս չէին գա համակարգից , իսկ այսօր շատերը դուրս են գալիս»,–ասաց նա և հավելեց. «Ոստիկանությունն այսօր կատարում է ոչ թե պետության շահը, այլ այն խմբակի կամքը, որը ներկայացնում է Սորոսը և մենք այսօր ոչ ենք ասելու Սորոսին և կանգնեցնելու ենք Սորոսի վկաներին»։

Այնուհետև Խաչատրյանը «Stop Soros» գրությամբ պաստառներ նվիրեց բանախոսներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ