News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բարձրանում է հայերի եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության եւ ադրբեջանցի պաշտոնյաների կոշտ հռետորաբանության մակարդակը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով «Վալդայ» բանավիճային ակումբում Իլհամ Ալիեւի հայտարարությունները։

Ինչպես նկատեց քաղաքագետը, դա վերջին ժամանակներս առաջին նման հայտարարությունն էր։ «Այն, ինչ ասաց Ալիեւը , Ադրբեջանի ներսում շատ է ասվել։ Սակայն դա ներքին հռետորաբանություն է։ Երբեմն շփոթում են ներքին եւ արտաքին հռետորաբանությունը։ «Վալդայ»-ում դա շատ անտեղի տպավորություն թողեց։ Այնտեղ կար պետությունների 5 ղեկավար, մանցած չորսը առաջադրված թեմայով էին խոսում։ Եւ ահա Ալիեւը՝ հակամարտությունից սրված մասնավոր հարցով»,- նշեց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, այդպիսով Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնում իրավիճակից։

«Նժդեհի հիշատակման դեպքում կոնտենտը բացարձակ անգրագետ էր։ Նույնիսկ բացատրելն է ձանձրալի։ Սակայն «հարթակը» գտնված էր։ Կարծում եմ՝ նման հարձակումները կշարունակվեն։ Բացականչական նշաններ են դրվում։ Իսկ ի՞նչ կհրամայեք, որ նրանք անեն»,- ամփոփեց Իսկանդարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ