News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

2013 թվականի հոկտեմբերին Բիշքեկում ձնային ընձառյուծի պահպանմանը նվիրված համաշխարհային համժողովը նոր տոնի սկիզբ դրեց՝ Ձնային ընձառյուծի միջազգային օր, որն այդ օրվանից ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 23-ին։

Ձնային ընձառյուծը հայտնի է նաեւ իրբիս անվանմամբ։ Այդ յուրահատուկ կենդանին իր քիչ քանակության եւ մահացող տեսակների շարքին դասվելու ռիսկի պատճառով ներառվել է Կարմիր գրքում։ Խոշոր գիշատիչ կաթնասուն կատվազգի կենդանու բնակվելու տարածաշրջանը Կենտրոնական Ասիայի բարձր լեռնային շրջաններն են։

Իրբիսի հազվագյուտ գունավորումը եւ թանկարժեք մորթին նրան դարձրել են ամեն ռիսկի գնալու պատրաստ որսագողերի համեղ պատառ։ Դրանից բացի, Կենտրոնական Ասիայի երկրների բարձր լեռնային շրջաններում արոտավայրերի եւ անասունների արածելու համար նախատեսված տարածքների ավելացումը հանգեցնում է նրան, որ ձնային ընձառյուծի բնակվելու բնական տարածաշրջանը փոքրանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ