News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերին 23-ին, բողոքի ակցիա է Երեւանի Նաիրի Զարյան 100/8 հասցեում։ Քաղաքացիները բողոքում են, որ իրենց պատկանող հողատարածքում ապօրինի շինարարություն է իրականացվում  «Սվետլանա Օհանյան ԱՁ»-ն, բազմաբնակարան շենք են կառուցում։

«Մեր սեփական տարածքում ապօրինի շինարարություն են կատարում, երբ երեք սեփականատերերի թույլտվությունը չեն ստացել։ Ոստիկանությունը եկել, կանգնել, մեզ են ասում՝ գնացեք, գտեք, թե ով է ձեր հողերը վաճառել, շինարարություն անողի հետ գործ չունեք, մի խոչընդոտեք»,-նշում են ակցիա իրականացնող քաղաքացիները։

Նրանց խոսքով՝ 10 տարի է՝ խնդիրը կա․ 2008 թվականին շինթույլտվություն է տրվել, սակայն ապօրինի։

Այստեղ էր եկել նար Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նա քաղաքացիներին հորդորում էր դատարան դիմել եւ դատական կարգով հարցը լուծել։

«Շինարարությունը որպես այսպիսին անօրինական չէ, սակայն կա մյուս կողմի պնդումը, որ տարածքն իրենց սեփականությունն  է, իմ կարծիքով՝ դատական պրոցեսով պետք է հարցին լուծում տալ»։

Տուժող կողմի պահանջն է՝  կանգնեցնել շինարարությունը, որ ժամանակ ունենան դատարան դիմել եւ իրենցից գողացված հողը հետ վերադարձնել։

Անի Խաչատրյանը շեշտում է՝ չի կարող ասել, թե քաղաքապետարանը ինչ կարող է անել։

Տպել
Ամենաշատ