News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են 1,5 հազար տարեկան քրիստոնեական տաճար՝ մատուռով, նվիրված անհայտ «փառավոր նահատակին», տեղեկացրել է Իսրայելի հնությունների վարչությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես երեւում է հաղորդագրությունից, եկեղեցին հայտնաբերվել է երուսաղեմյան շրջանի Բեյթ Շեմեշ քաղաքի մոտ։ Բազիլիկը զբաղեցնում է 1,5 դունամ (1,5 հազար «քառակուսի») մակերես։ Ենթադրաբար, դրա կառուցումն սկսվել է VI դարում, բյուզանդական Հուստինիանոս կայսեր օրոք։

«Նահատակի անձը հայտնի չէ, բայց շինության բացառիկ հարստությունը մատնանշում է այն մասին, որ նա կարեւոր դեմք է եղել»,- ասել է պեղումների ղեկավար Բենիամին Սթորչանը։ Հնագետները կարծում են, որ նահատակի մասունքները կարող են գտնվել մատուռի գաղտնարանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ