News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գարեգին Նժդեհի թեման, որը Թուրքմենստանում բարձրացրեց Ադրբեջանի նախագահը, նախապես ծրագրված ակցիա էր Հայաստանի իմիջին հարվածելու համար, եւ այն շարունակություն է ստացել ու հետագայում էլ կստանա: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Նժդեհի մասին Ալիեւի հայտարարություններից հետո հաջորդ օրը Եվրախորհրդարանում այս նույն հայտարարության անգլերեն տարբերակը բաժանվել է պատգամավորներին, ինչը վկայում է այն մասին, որ այդ ամենը նախապես մտածված սխեմայի շղթան է: «Սա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի նախաշեմին Հայաստանի անբարենպաստ իմիջ ստեղծելու փորձ է: Այս փորձերը կրելու են շարունակական բնույթ»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ