News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեկ վարչապետի խոսնակը մեկնաբանել է, ամեն ինչ ասել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ հարությունյանն՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի որոշմանը, որով նախարաների աշխատավարձերը կրկնապատկվել են։

Նախարարի խոսքով՝ ինքը թաքուն չի համարում այդ գործընթացը. «Մենք ամեն տարի կարծեմ մինչեւ մարտ ամսի սկիզբը կամ վերջը, տալիս ենք հաշվետվություն եւ մեր տվյալ տարվա ընթացքում ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչ թաքուն»։

Լրագրողների հարցին արդյոք ճի՞շտ է համարում, որ հանրությունը սպասի մինչեւ հայտարարագրման տվյալները հրապարակվեն, նախարարը պատասխանեց. «Այդ տրամաբանությամբ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել կամ ամեն ամիս հրապարակենք, թե օրինակ գործուղումից, որ նախարարը, որքան գումար է ստացել»։

Հարցին, թե աշխատավարձերի բարձրացումը ազդել է աշխատանքի վրա, հարությունյանը պատասխանեց. «Բարձրաստիճան պաշտոնայները պետք է բարձր աշխատավարձ ստանան, ինչը արդյունավետ աշխատանքի գրավական է եի ինչը կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ կլինեն առաջընթացներ, կավելանան եկամուտները, կավելանան թոշակները, կավելանան աշխատավարձերը։ Այն ինչ որ տեսել եք այս ամիսների ընթացքում»։

Լրագրողի հարցին, դուք առաջ էիք լավ աշխատում, թե՞ հիմա, նախարաը պատասխանեց կարճ. «Ես միշտ եմ լավ աշխատում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ