News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook Inc-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փորձել է թերահավատորեն տրամադրված ամերիկյան օրենսդիրներին հավաստիացնել, որ թվային Libra արժույթը բարու ուժ կլինի, որը կօգնի կրճատել էլեկտրոնային վճարումների ծախսերը եւ մեծ թվով մարդկանց կօգնի մասնակցել գլոբալ ֆինանսական համակարգին, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում՝ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը Libra կրիպտոարժույթի թողարկման քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ այն չի բավարարել կարգավորման ամերիկյան կանոնները։

Կոնգրեսական Մաքսին Ուոթերսը ավելի վաղ կոչ էր արել հրաժարվել Libra-ի թողարկումից եւ մշակել էր օրենքի նախագիծ, որը արգելում է տեխնոլոգիական ընկերություններին ֆինանսական ծառայություններ իրականացնել։

Նա Ցուկերբերգին հարցրել է 2020թ․ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության դեմ պայքարի Facebook-ի քայլերի մասին։ «Բոլորի համար օգտակար կլիներ, եթե Facebook-ը մինչ Libra-ի նախագծի վրա աշխատանքը շարունակելը կենտրոնանար գոյություն ունեցող բազմաթիվ թերություններն ու խափանումները վերացնելու վրա»,- Ցուկերբերգին ասել է Ուոթերսը։

Ցուկերբերգն ընդունել է Facebook-ի սխալները, սակայն ասել է, որ դրանք չպետք է խանգարեն Libra-ի նախագծին, որը կօգնի նվազեցնել գլոբալ վճարումների արժեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ