News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Պենտագոնը Եվրոպա ավելի քան 50 F-35 կործանիչ կուղարկի՝ Ռուսաստանին «զսպելու» եւ բոլորովին նոր տեսակի ռազմական գործողությունների համար NATO-ի պատրաստմանը օգնելու նպատակով, հայտնում է Fox News-ը։

ՌԾՈՒ գեներալ Ջեյմս Հոլմսի խոսքերով, Եվրոպայում կտեղակայվեն ավելի քան 100 ամերիկյան կործանիչներ։ Նա, անվտանգության նկատառումներից ելնելով, չի նշել, թե հատկապես որ երկրներ կուղարկվեն F-35-երը։ Սակայն տարածաշրջանում կան բազմաթիվ կենսական կարեւոր նշանակություն ունեցող ռազմավարական վայրեր, ինչպիսին են բալթյան երկրները եւ արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք կարող են դիտարկվել։

Եվրոպական մայրցամաք F-35-երի դուրսբերումը ԱՄՆ-ի եւ NATO-ի ուժերի համար մի շարք նոր գրոհների տարբերակ է բացում։ Այդ կործանիչների վրա տեղադրված են 5-րդ սերնդի տեխնոլոգիաներ, որոնք ներառում են գործողությունների անտեսանելի շառավղով նշանառության սենսորներ, «երկինք-երկինք» դասի նոր զենք եւ դիտարկման ու թիրախավորելու համար դրոնանման սարքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ