News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ստորագրել է համաձայնագիր ազատ առեւտրի մասին Սերբիայի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ երկրների վարչապետները, ինչպես նաեւ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:

Ստորագրման արարողության մասին նյութերում նշվում է, որ առեւտրային համաձայնագիրը ոչ միայն լիովին համաձայնեցնում է Սերբիայի հետ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի առեւտրի պայմանները, քանի որ այդ երկրի հետ արդեն կան ազատ առեւտրի մասին երկկողմանի համաձայնագրեր, սակայն նաեւ ստեղծում է համանման ռեժիմ հայկական եւ ղրղզական ապրանքների համար, որոնց համար առավելությունները սերբական շուկայում նախկինում բացակայում էին:

«Սերբիան արդեն ունի առեւտրային համաձայնագրեր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ: Այժմ միանում են Հայաստանն ու Ղրղզստանը: Մենք իրականացնում ենք կարեւոր գործառույթ՝ միավորում ենք արտոնյալ առեւտրային ռեժիմը Միության անդամ բոլոր երկրների համար: Այդ համաձայնագիրը նոր իմպուլս կհաղորդի Սերբիայի հետ առեւտրային եւ տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու համար»,-պարզաբանել է Սարգսյանը:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում հաջողվել է զգալիորեն թարմացնել համաձայնագրի ռեգուլյատոր մասը, որում ներառվել են ամենաժամանակակից իրավական նովելները, հատկապես պաշտպանական միջոցների կիրառումը, վեճերի լուծումը եւ ապրանքների ծագման շուրջ կանոնները:

«Ձեռքբերված համաձայնագրերը նախ սկզբունքորեն նոր շուկա են բացում Հայաստանի եւ Ղրղզստանի ապրանքների համար արտահանվող ապրանքների մեծամասնության դեպքում առանց մաքսերի, եւ, այնուհետեւ, ստեղծում են արտահանման նոր հնարավորություններ Բելառուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից արտադրողների համար»,-հավելել է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիլիշինան:

Բացի այդ, համաձայնագրերը պարունակում են տնտեսական շահեր ԵԱՏՄ երկրների եւ Սերբիայի համար ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում արտահանման հնարավորությունների իրացման կապակցությամբ ազատ առեւտրի ռեժիմի ծավալների ընդլայնման պայմաններում:

«Միության յուրաքանչյուր երկիր շահույթ կունենա նոր հնարավորությունների ի հայտ գալու դեպքում Սերբիայում արտահանման ծավալները մեծացնելու համար: Հայաստանի համար այդ պոտենցիալը ենթադրում է ավանդական ապրանքների արտահանման դեպքում՝ ոգելից թունդ խմիչքներ եւ ծխախոտ, գյուղատնտեսական ապրանքներ եւ սննդամթերք, օրինակ, լոբի, ընդեղեն եւ մեղր: Բելառուսի համար մենք հեռանկար ենք տեսնում օղու, մրգային եւ դառը ըմպելիքների, ինչպես նաեւ բալզամների ու լիկյորների արտահանման մեջ: Ղազախական ընկերությունները հնարավորություն ունեն մեծացնել Սերբիայում հալած պանիրների եւ թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքի ծավալները, իսկ ռուսական ընկերությունները՝ տան համար տնտեսական բազմազան ապրանքները վաճառելու առումով»,-Նիկիշինան մեկնաբանել է սերբական գործընկերների հետ սակագների շուրջ համաձայնագրերը:

Նշվում է, որ այդ համաձայնգրերը ենթադրում են լիցենզավորման ընթացակարգերի կիրառման միջազգային չափորոշիչների պահպանման մի շարք պարտավորություններ, արգելքներ եւ քանակական սահմանափակումներ, տեխնիկական կարգավորման եւ սանիտարական ու ֆիտոսանիտարական միջոցառումներ, փոխհատուցման եւ հատուկ պաշտպանական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ