News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր կարեւոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերջապես կքվեարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: «Սակայն մեզ մշտապես ասում էին նման քայլի չդիմել Թուրքիայի հետ մեծ դաշինքի պատճառով: Մեծ դաշի՞նք: Դա մեծ դաշինք էր Թուրքիայի համար: Մենք պաշտպանել ենք նրանց կոմունիզմից, Խորհրդային միությունից: Մենք 23 մլրդ դոլարի օգնություն ենք տրամադրել, եւ մենք ենք մեղավոր, որ Իրաքի հյուսիսում անկախ Քրդստան չի ձեւավորվել: 1915-1923-ը Օսմանյան կայսրությունը 1,5 մլն հայի սպանեց, դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»,- ասել է նա:

«Կասկած չկա, որ դա տեղի է ունեցել, նույնիսկ վարչակազմն անցած շաբաթ մեր հանձնաժողովում ցուցմունք է տվել: 1,5 մլն հայի սպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցանքներից մեկն է, եւ դա չի վիճարկվում: Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Ամերիկայի պատվի բիծը մաքրելու համար: Գերմանիան ցեղասպանություն է իրագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ճանաչել է դա: Գերմանիան բարգավաճող եւ ուժեղ ժողովրդավարական երկիր է դարձել: Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանությունը: Ապա օրենք է ընդունում, որը կանխում է ցեղասպանության քննարկումը»,- հավելել է Շերմանը: Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի մեծ դաշնակից կդառնա միայն ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

«Այսպիսով, այսօր ամենահարմար պահն է՝ ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք պետք է դա վաղուց անեինք: Մենք դա պետք է անենք ամեն տարի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, սակայն մենք դա կսկսենք այսօր եւ այստեղ: Եվ միայն այդ ժամանակ Ամերիկան վերջապես կմիանա շատ այլ երկրների, որոնք ճանաչել են ցեղասպանությունը»,- եզրափակել է կոնգրեսականը:

Նշենք, որ քվեարկությունը կկայանա քննարկումներից հետո:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ