News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա դեկտեմբերից ջրազուրկ է Գյումրիի Բուլվարային թաղամասի 5-րդ բազմաբնակարան շենքի բնակչության ուղիղ կեսը: Ձմռանը սառել է շենքը սնուցող ջրատար համակարգը, իսկ մարտին ջրախողովակները վթարվել են, ջրով են լցվել  շենքի մի շարք բնակարաններ:

«Արդեն 4-րդ ամիսն է,  նույնիսկ 4-ժամյա ջրամատակարարումից չենք կարող օգտվել, ջրազուրկ ենք, շենքում ուրիշ բնակարան էլ ջուր չունի, որ բերենք, որտեղից ջուր հայթայթենք»,-դժգոհել է 82 ամյա Ռոզա Դավթյանը, ով ի տարբերություն իր հարեւանների, չի կարողանում ամեն օր մինչեւ 7-րդ հարկ ջուր հասցնել:

«Մարտ ամսին սառած խողովակներից ջուր է եկել, բայց քանի որ դրանք վնասված էին, մի քանի բնակարաններ ջրով լցվեցին: Հարեւաններով փակել ենք ջրագծերն ու մեկ ամսից ավելի ջրմուղի վթարավերականգնող բրիգադի հետ միասին փնտրում ենք վթարված հատվածներն ու չեն գտնում»,-ասել է մեկ այլ բնակիչ Սարուխան Եդիգարյանը:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ վնասված հատվածը գտնվում է շենքի փակ բնակարաններից մեկում: Իսկ բազմաբնակարանում մեկ ու կես տասնյակից ավելի փակ դռներ կան:

«Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել ու տարածք է հրավիրել շենքի բոլոր բնակարանատերերին, բայց բացականերից ոչ մեկը չի  ներկայացել, ինչը մասնագետներին հիմքեր է տվել ենթադրելու, որ այդ բնակարանատերերը հանրապետությունից բացակայում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ