News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրային հեռուստաընկերությունն այս պահին առողջ հիմնարկ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հարցին, թե ինչու ԱՄՆ-ում Հանրայինի հեռարձակման իրավունքը նորից վստահվեց «ՊանԱրմ Ինք»–ին՝ հաշվի առնելով, որ  ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն ասել էր, որ ինքը պատրաստ է եղել ավելին վճարելու, Շիրինյանն ասաց. «Դա թեթեւ մանիպուլյացիա էր թվերի մեջ: Ինչպես տեսնում եք՝ ավելի լավ առաջարկ չունենք: Հանրությունը գուցե կցանկանա իմանալ, թե ինչու է Հանրայինը պայմանագիրը կնքում «ՊանԱրմ»-ի հետ: Մի խնդիրը ԱՄՆ-ում Հանրայինի առաջին ալիքը հեռարձակելն է: Եթե մենք ունենայինք ավելի լավ առաջարկ… ի դեպ, հարցադրումը, թե ինչու չենք կազմակերպում մրցույթ,ա յնքան էլ իրավաչափ չեն, որովհետեւ բիզնեսի մեջ կան կանոններ, եթե մենք մրցույթ ենք հայտարարում, մեզ համար ծառայության գինը բարձրանում է: Մի դաշտում, որտեղ  շատ սահմանափակ թվով խաղացողներ կան, այդ մրցույթ անցկացնելն այնքան էլ նպատակահարմար չէ: Բացի այդ, մրցույթը ուրիշ երկրում անցկացնելը շատ աշխատատած ու ծախսատար պրոցես է: Այս իմաստով ունենք ամենալավ առաջարկը, որից եւ օգտվում ենք: Եթե ժամանակի հետ կստեղծվի կամ գործող հեռուստաընկերությունները նոր սխեմա առաջարկեն, մենք պատարստ ենք դա քննարկելի»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է էժան գնով հեռարձակմանը, նա ընդծեց. «Էստեղ նույնիսկ մենք կարող է գումար ծախսեինք, որպեսզի Հանրայինի առաջին ալիքը հնարավորություն ունենար դիտելու ԱՄՆ-ի հայ համայնքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ