News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պլաստիկ վիրաբուժության «Սֆերա» կլինիկայի վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը, որը մեղադրվում է հաստատության պացիենտներից մեկին խեղելու մեջ, քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո թաքնվել է արտասահմանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է փաստաբան Անդրեյ Միշոնովը, որը ներկայացնում է տուժող Կարոլինա Սարգսյանի շահերը։

«Ստեփանյանը վերջերս ազատ էր արձակվել մեկուսարանից եւ, չբացակայելու մասին ստորագրություն տալով, թաքնվել է քննությունից արտասահմանում»,- ասել է դատապաշտպանը։ Նա նշել է, որ մեղադրյալի գտնվելու վայրը քննությունը դեռեւս չի պարզել։

«Սֆերա» կլինիկայի փորձաքննության արդյունքները վկայում են հաստատության աշխատակիցների մեղավորության մասին, ավելացրել է տուժողի փաստաբանը։

«Մենք ծանոթացել ենք հանձնաժողովի փորձաքննության եզրակացությանը, որի արդյունքներով լիովին հաստատվել է կլինիկայի աշխատակիցների մեղքը Կարոլինայի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Փորձաքննությունը հաստատել է վիրաբույժի, անեսթեզիոլոգի եւ կլինիկայի ղեկավարի մեղքը»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ փորձագետների հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ առկա է ուղղակի պատճառահետեւանքային կապ կլինիկայի գործողությունների եւ ռինոպլաստիկայի ընթացքում իր պաշտպանյալի առողջությանը ծանր վնաս հասցնելու միջեւ։

Ըստ գործի նյութերի՝ 2018-ի նոյեմբերին տուժած Կարոլինա Սարգսյանին «Սֆերա» կլինիկայում կատարել են քթի ձեւի փոփոխության վիրահատություն, որից հետո նա ընկել է կոմայի մեջ գանգոսկրի կոտրվածքի պատճառով: Աղջիկը մինչ այժմ վերականգնողական փուլ է անցնում: Փաստաբան Միշոնովի խոսքով՝ մեղադրյալներից ոչ ոք ինքնակամ չի հատուցել հասցված վնասն ու չի խոստովանել մեղքը: Նա նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս քրեական գործի շրջանակում մի շարք քննչական գործողություններ կիրականացվեն, դրանից հետո գործի ֆիգուրանտներին վերջնական մեղադրանք կներկայացվի, եւ գործը կուղարկվի դատարան:

Ավելի վաղ տվյալ փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով՝ «Ծառայությունների մատուցում, որը չի համապատասխանում անվտանգության պահանջներին եւ անզգուշությամբ ծանր վնաս է պատճառում առողջությանը»:

Գործով մեղադրյալներ են կլինիկայի տնօրեն Գուլնարա Շահը, անեսթեզիոլոգ Լեւ Խիտրինն ու վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը: Շահն ու Խիտրինը գտնվում են տնային կալանքի տակ, նրանցից երկրից չհեռանալու մասին գրավոր ստորագրություն է վերցվել, Ստեփանյանը մինչ երկրից փախչելը գտնվել է կալանքի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր...
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Ամենաշատ