News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրահավաք են անցկացնում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ ի աջակցություն  Ռոբերտ Քոչարյանի։

«Մենք ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրներով։  Ձեզանից շատերը կամա թե ակամա տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այսօր Երևանում։ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, այս պատճառով եկել ենք Ձեզ հետ զրուցելու, մտածելու և կիսվելու, որոշելու, թե ինչ ենք անելու, որ մեր երկիրը դառնա մեր երազանքների հայրենիքը։ Մեր շարժման կարգախսն է «Միացումը», մենք կոչ ենք անում միանալ մեզ»,-իր ելույթում նշեց շարժման ներկայացուցիչներից մեկը։

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։

Գավառում հավաքի ավարտին «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչները հայտնեցին, որ հաջորդ կանգառը լինելու է Սևան քաղաքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ