News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին:

Արդեն մեկ տարի է Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել  հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ)   օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) եւ անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ  (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման)՝ ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են ցուցադրման տարբեր հեռուստաընկերությունների, եւ այս ընթացքում առաջին անգամ  հեղինակային իրավունքի  համաձայն՝ ցուցադրություններից վճարներ կհատկացվեն  ֆիլմերի հեղինակներին։

Սկսված գործընթացի արդյունքում Կինոկենտրոնում ամփոփվել են  տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները,  կազմվել են ֆիլմերի հեղինակների ցանկերը։ Ազգային կինոկենտրոնն արդեն ավարտել է այդ աշխատանքները եւ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, տեղեկացվում է ֆիլմերի ցանկի   հեղինակներին (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար:

Ֆիլմերի ցանկի եւ  հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ