News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան  ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այո, ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է լարվածություն, սրացումներ, բայց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների: Հակառակորդը ապրիլյանից հետո երկար ժամանակ սսկված էր, եւ սա վերագրել ձեզ, կամ  Դուշանբեի վերելակին, այնքան էլ ազնիվ չէ, նամանավանդ, որ վերջին շրջանում լարվածություններ եղել են»,- ասաց նա:

 Փաշինյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հանդուրժում էր Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին, կամ անձամբ սպառնում գեներալներին` ասելով «հանգիստ նստեք տեղներդ», կամ ժպտում, երբ Արցախի նախագահին մարզպետ են կոչում բեմում, իսկ այսօր մեծ ուրախությամբ հայտարարում է, որ տարաձայնություններ չկան Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ:

«Այս ամենը դուք եք արել եւ վերագրել այն ձեր շրջապատին, նույնքան անբարոյական ու անազնիվ, որքան անազնիվ է  թիրախավորել ներքաղաքական ընդդիմախոսներին եւ հանգիստ թողնել Ալիեւին եւ իր քարոզչամեքենան»,-ասաց նա:

Աշոտյանի խոսքով` անհասկանալի է, թե ինչպիսի փաթեթ է որդեգրել Արցախի հարցի կարգավորման հարցում:

«Բացի կարգավիճակ եւ անվտանգություն շատ առաձգական  բառերից, դուք ուրիշ ոչինչ չեք օգտագործում, չեք խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին եւ արտգործնախարարը եւ քո խորհրդարանական դիվանագիտության  պատասխանատուները եւ քո արտգործանախար գերադասում են օգտագործել 6 հարկանի նախադասություններ, քան օգտագործել ինքնորոշման իրավունք, եզրույթը: Ինչո՞ւմն է պրոբլեմը: Ի՞նչ է բանակցությունների սեղանին դրված եւ որոնք են ՀՀ իշխանությունների մոտեցումները, ինչ է նշանակում համազգային հանրաքվե կանենք: Եթե դա պոպուլիզմ է, ապա շատ վտանգավոր է: Դուք քանդել եք նախորդ թողած բանակցային ժառանգությունը, ոչինչ չեք ստեղծել, հիմա էլ ասում եք բանակցային գործընթացում կա դինամիկա, եթե կա, ապա այն բացասական է»,-ասաց Աշոտյանը:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ ինչքան էլ տարօրինակ լինի, բայց բանակցային գործընթացում դրական դինամիկա կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ