News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր` նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Դատավոր Մնացական Մարտիորսյանը կարդաց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։

Ըստ գրության՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել եւ կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերեւույթ վնասի փոխհատուցում։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանները շեշտում էին, որ նրա առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում, ուստի նրա կյանքին վտանգ է սպառնում։

Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 14:30-ին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ