News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը շարունակում է աջակցել Հայաստանում տարբեր մարզական ծրագրերի։

Կարեւորելով երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը եւ առողջ ապրելակերպի մասսայականացումը, Ընկերությունը ֆինանսավորում է Երեւանում պատանեկան մարզադպրոցի կառուցումը։ Դպրոցը նախատեսված է 500 երիտասարդի մարզման եւ ուսուցման համար եւ նախատեսում է երիտասարդներին կրթել հայկական ավանդական արժեքների ոգով, սաների մեջ սերմանել հայրենասիրություն եւ անկոտրում ազգային ոգի եւ պատրաստել արժանապատիվ երիտասարդ սերունդ։

Բացի այդ, ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մաս-ռեսլինգի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը (Յակուտիայի ազգային սպորտաձեւ, որը 2003 թվականին գրանցվել է սպորտաձեւերի համառուսաստանյան ռեգիրստում)։ Ամեն տարի ընկերությունը ֆինանսավորում է մաս-ռեսլինգի առաջնությունը Հայաստանում։ Ընկերությունը ֆինանսավորում է նաեւ մաս-ռեսլինգի հավաքականի մասնակցութունը Եվրոպական առաջնություններում եւ աշխարհի գավաթի եզրափակիչ մրցումներում։ Այս տարի «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսական աջակցությամբ 18 մարզիկներից բաղկացած հավաքական թիմը կմասնակցի աշխարհի գավաթի մրցաշարին, որը տեղի է ունենալու Լեհաստանում։

“ԳեոՊրոՄայնինգ” ընկերությունը հովանավորեց նաեւ Վարդենիս եւ Արարատ քաղաքների (որտեղ ընկերությունը ունի ակտիվներ) սպորտային թիմերի մասնակցությունը 2019 թվականի ամռանը Արցախում կայացած համահայկական օլիմպիական խաղերին։

Բացի այդ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունում ձեւավորվել են երկու ֆուտբոլային թիմեր, ըստ ընկերության գործունեության տարածքների՝ Սոթքի հանքի եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի թիմերը։ Լավայգույն խաղացողներից կազմվաց հավաքական թիմը ընկերական խաղեր կանցկացնի Հայաստանում աշխատող այլ Ռուսական ընկերությունների հավաքական թիմերի հետ։ Առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել «ՌուսԱլ ԱրմենԱլ» ընկերությա հավաքականի հետ։

Ներկայումս ընկերությունն աշխատում է վոլեյբոլի, բասկետբոլի եւ մեծ թենիսի համար բազմաֆունկցիոնալ սպորտային հրապարակի կառուցման նախագծի կազմման ուղղությամբ։

«Հայաստանում ընկերության գործունեության ընթացքում մանկապատանեկան մարզական ծրագրերը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Մենք աջակցում ենք ծրագրերին ուղղորդվաց քաղաքացիների ֆիզիկական եւ հոգեւոր դաստիարակությանը։ Երիտասարդ սերնդի համար նախատեսված սպորտային եւ մշակութային կրթական ծրագրերը, որոնք ուղղված են հանգստի եւ առողջ ապրելակերպի կազմակերպմանը, ընկերության սոցիալական քաղաքականության կարեւոր մասն են հանդիսանում։ Մենք համակարգված ձեւով ենք մոտենում այս խնդիրների լուծմանը, նպաստելով մեր գործունեության քաղաքներում ռեսուրսների եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում, մանկապարտեզների եւ դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգումն է, սպորտային եւ խաղահրապարակների, լողավազանների կառուցումը։ Այս ամենը մեր համեստ ներդրումն է երիտասարդ սերնդի արդյունավետ ապագայի համար»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը եւ «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ