News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանում «Վիքիպեդիան» փոխարինել «Մեծ ռուսական հանրագիտարանով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Վիքիպեդիայի» հետ կապված… Ավելի լավ է այն փոխարինել էլեկտրոնային տեսքով «Մեծ ռուսական հանրագիտարանով»…Ամեն դեպքում, դա կլինի ճշգրտված տեղեկատվություն եւ առաջարկված լավ ժամանակակից տեսքով»,- ասել է Պուտինը ռուսաց լեզվի խորհրդի նիստում:

Ավելի վաղ սեպտեմբերին հաղորդվել է, որ գրեթե 1,7 մլրդ ռուբլի կարող է հատկացվել 2020-2022 թվականներին «Վիքիպեդիայի» ռուսական տարբերակի ստեղծման համար, համապատասխան աջակցությունը կտրամադրվի «Մեծ ռուսական հանրագիտարան» հրատարակությանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ