News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մեքսիկայում արդարադատությունը երկրի կառավարության գործն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Թրամփի միջոցով ես հայտնել եմ իմ խորագույն ցավակցությունները Չիուաուայի եւ Սոնորայի սահմանին միջադեպի զոհերի հարազատներին եւ մտերիմներին: Նրան շնորհակալություն եմ հայտնել օգնելու պատրաստակամության համար եւ հայտնել, որ արդարադատությամբ զբաղվում են Մեքսիկայի կառավարության մարմինները»,- Twitter-յան իր էջում նշել է Լոպես Օբրադորը:

Մեքսիկայի նախագահն այսպիսով հրապարակայնորեն մերժել է նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ օգնության մասին 2 առաջարկները, որն ավելի վաղ հայտարարել էր հարեւան երկրում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին անմիջապես միանալու մասին:

«Ժամանակն է, որ Մեքսիկան ԱՄՆ օգնությամբ պատերազմ հայտարարի թմրակարտելներին եւ դրանք երկրի երեսից ջնջի: Ձեր մեծագույն նախագահից միայն զանգի ենք սպասում»,- Լոպես Օբրադորի հետ բանակցությունների նախօրեին Twitter-ում գրել էր Թրամփը:

Առաջնորդների հայտարարությունները հաջորդել են մորմոն համայնքի անդամների զանգվածային սպանությանը, որը նախօրեին տեղի էր ունեցել երկրի հյուսիսում: Հանցագործները գնդակոծել էին կանանցով եւ երեխաներով 3 ավտոմեքենա, մահացել էր 9 մարդ, 6-ը հրազենային վիրավորումներ ստացել:

Կառավարության վարկածով՝ այս 3 մեքենաների շարասյունը, որոնցով ընտանիք էր երթեւեկում, կարող էին շփոթել հանցավոր խմբավորումների ավտոմեքենաների հետ. այս տեղանքում ազդեցության համար պայքարում են Խաղաղօվկիանոսյան կարտելի բջիջը եւ Չիուաուայից խմբավորումը: Ըստ մեկ ուրիշ վարկածի՝ հարձակումը տեղի հանցագործների կողմից վրեժխնդրության ակտ էր: Համայնքի որոշ անդամներ բռնության դեմ եւ շրջանում անվտանգության համար հանդես եկող ակտիվիստներ են:

Մեքսիկական ընդդիմության ներկայացուցիչները երկրի նախագահին կրկին կոչ են արել վերանայել երկրի անվտանգության ռազմավարությունը, գործող կառավարությանը մեղադրել են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անընդունակության եւ կազմակերպված հանցավորության առաջ կապիտուլյացիայի ենթարկվելու մեջ:

«Կառավարության ինքնակամ կապիտուլյացիան կազմակերպված հանցավորության առջեւ, թմրամաֆիայի հետապնդումների, կալանումների եւ բռնագանձումների դադարեցումը բնակչությանը թողնում են բախտի քմահաճույքին... Կառավարությունը, որն անկարող է ապահովել անվտանգությունը, կայացած համարվել չի կարող,-տեղի ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ասել է Ազգային գործողություն կուսակցության պատգամավոր Մարկո Կորտեսը։

Վերջին տարիներին Մեքսիկան համակվել է բռնության ալիքով, որը հիմնականում պայմանավորված է կարտելների հակամարտությամբ դեպի ԱՄՆ կոկաինի տարանցումը վերահսկելու համար։ 2018 թվականին Մեքսիկայում սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել. անվտանգության նախարարությունը տեղեկացրել է ավելի քան 33 հազար (2017-ին՝ 31.2 հազար) սպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ