News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե 2016 թվականի «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը չիրականացվեր, ապա տեղի էր ունենալու ապրիլյան պատերազմից հետո եւս մեկ՝ պայմանավորված պատերազմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է առանց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Մուշեղ Շուշանյանի։

«Ռազմական բանակ ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ լինելով՝ ծառայության ընթացքում, ուղիղ կերպով կապված էի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության ռազմավարական բնույթի որոշումների հետ։ Ուղիղ ձեւով ականատես էի լինում խիստ բացասական հետեւանքների։ Տարիներ շարունակ փորձել եմ հնարավորության սահմաններում, իմ պաշտոնի բերումով, տարատեսակ ղեկավարող օղակներում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց համապատասխան զեկուցագրեր գրելու միջոցով ցույց տալ մեր պետության, բանակի պաշտպանողականության վիճակի մասին։ Որոշ ժամանա անց ես հասկացա, որ ապարդյուն են, քանի որ տեսա, որ իրականում մենք գործ ունենք ապաշնորհ ղեկավարության հետ, պարզ դարձավ, որ մենք գործ ունենք պետությունը զավթած բանդայի հետ։ Եվ նրանց որեւէ բան հորդորելը դրական արդյունքի չի բերելու։ 2011 թվականից ես եղել եմ «Սարդարապատ» շարժման անդամ, եւ այդ ընթացքում զբաղվել եմ «Ապագա Հայաստանի ռազմավարական» ծրագրի մշակման հարցերով։ 2015 թվականին ստեղծվեց հիմնադիր խորհրդարանը, որի «Դեպի Արցախ» ավտոերթը ակնհայտ ապօրինի բռնությամբ կասեցվեց՝ ծեծուջարդի ենթարկվեցին կանայք, երեխաներ, երկու տասնյակից շատ ավտոմեքենաներ ջարդվեցին»,- ասաց Ավետիսյանը։

Նա նշեց հիշեցրեց դատարանին 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որն ըստ Վարուժան Ավետիսյանի՝ նախորդ իշխանության ուղիղ պայմանավորվածունն էր Ադրբեջանի հետ. «Պատերազմի միջոցով գնացին ազգային դավաճանության։ Փառք Աստծո, մեր ազգի ու պետության բախտից մենք սահմանին ունեինք բացառիկ արիությամբ օժտված սպաներ ու զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով խափանեցին ազգային աղետը։ Նախատեսված էր քայքայել պաշտպանական գիծը»։

Նրա խոսքով՝ մինչեւ իրենց զինված ապստամբությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 3 անգամ հանդիպե է Արցախի ռազմաքաղական ղեկավարության հետ, «կոտրել» նրանց դիմադրությունը եւ համաձայնության եկել դադարեցնել ապրիլյան պատերազմը. «Եթե չլիներ ապստամբությունը, արդեն Սերժ Սարգսյանը համաձայնությունը ստացած կլիներ, եւ երկրորդ պայմանավորված պատերազմն անշուշտ ունենալու էր տասնապատիկ ավելի շատ աղետալի հետեւանքներ։ Այդ սպասվող աղետը կանխելու նպատակով՝ բռնապետության դեմ զինված ապստամբություն իրականացնելու իրավունքի իրացմամբ, մենք դիմեցինք զինված ապստամբության։ Եթե մենք մեր աչքի առաջ չտեսնեինք ապրիլյանի դավադիր պատերազմն ու հետեւանքները, ապա մենք չէինք իրականացնի այդ ապստամբությունը։ Դիմեցինք զինված ապստամբությանը, որ վիժեցնեինք ազգային աղետը։ Սա Սերժ Սարգսյանի ժամանակից թխված հաշվեհարդարի նպատակով կազմված մեղադրանքի շրջանակներում է»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ